Ստանալ Օգնություն

Եթե դուք ունեք աշխատանքային խնդիրներ, չեք ստանում ձեր աշխատանքին համարժեք վարձատրություն կամ ձեր հանդեպ խտրականություն է ցուցաբերվել, ապա դուք կարող եք ստանալ աշխատանքային իրավունքների մասին ձեր հարցերի պատասխանները Աշխատողների Իրավունքների Կենտրոնում։

Դեպքեր, որոնցով մենք զբաղվում ԵՆՔ

Մենք մասնագիտացված ենք աշխատանքային օրենսդրության բնագավառում, ներառյալ

  • Չվճարված աշխատավարձեր
  • Խտրականություն
  • Հաշմանդամների համար նախատեսված հարմարություններ
  • Աշխատանքի անօրինական դադարեցում
  • Գործազրկության Ապահովագրություն
  • Ոտնձգություն
  • Առողջապահություն եւ անվտանգություն
  • Օրինական հիմունքներով աշխատանքի ժամանակավոր դադարեցում եւ այլն

Դեպքեր, որոնցով մենք չենք զբաղվում

Աշխատողների Իրավունքների Կենտրոնը չի տրամադրում օգնություն այն հարցերի վերաբերյալ, որոնք աշխատավայրի հետ կապված չեն։ Մենք չենք օգնում

  • Ներգաղթի օգնության
  • Լիցենզավորման
  • Կրթության
  • Բուժօգնության նպաստների
  • Կենսաթոշակների
  • Բնակարանային
  • Քրեական օրենքի հետ կապված հարցերում

Հաճախակի տրվող հարցեր

Մեր ծառայություններն անվճար են, եւ մենք չենք հետաքրքրվում ձեր ներգաղթային կարգավիճակով:

Մենք առաջարկում ենք լեզվական օգնություն բոլոր աշխատանքների եւ ծառայությունների համար։

Եթե ձեզ անհրաժեշտ է անհատական օգնություն

Աշխատողների Իրավունքների Կենտրոնում դուք կարող եք անձամբ հանդիպել ընդունող կամավորների հետ, որոնք կլսեն ձեր պատմությունն ու ձեր բոլոր հարցերը։ Ընդունող կամավորներն այնուհետ հանդիպում են աշխատանքային իրավունքի բնագավառում փորձ ունեցող իրավաբանների հետ, որոնք գնահատում են ձեր իրավիճակը, տրամադրում են համապատասխան տեղեկատվություն, միջոցներ, խորհրդատվություն եւ ձեր խնդիրը լուծելու իրավական տարբերակներ ձեզ կցված կամավորին, ձեզ փոխանցելու համար։ Բոլոր խոսակցությունները գաղտնի են։Խորհրդակցությունների ժամանակացույցի մասին այժմ պայմանավորվում են հեռախոսով։ Հանդիպման օր նշանակելու համար զանգահարեք 916-905-5857 հեռախոսահամարին։
Center for Workers' Rights staff member consulting with an individual

Եթե դուք ունեք արդեն ձեր աշխատանքին վերաբերող ընթացիկ դատական գործ

Աշխատողների Իրավունքների Կենտրոնը չի ներկայացնում աշխատողներին դատական գործերում։ Մենք ապահովում ենք ձեզ տեղեկատվությամբ եւԿալիֆորնիայի վարչական մարմիններում ընթացող դատական գործերի ժամանակ մեր ներկայությամբ, ներառյալ Կալիֆորնիայի Աշխատանքի Հանձնաժողովի Գրասենյակը, Կալիֆորնիայի Քաղաքացիական Իրավունքների Բաժինը (նախկինում՝ Արդար Զբաղվածության եւ Բնակարանային Բաժին) եւ Կալիֆորնիայի Գործազրկության Ապահովագրության Բողոքարկումների Խորհուրդը։ Եթե դուք ունեք ընթացող գործ Կալիֆորնիայի Աշխատանքի Հանձնաժողովի Գրասենյակում,ապա կարող եք զանգահարել 833-526-4636 հեռախոսահամարին եւ հարցնել ձեր դատական գործի կարգավիճակի մասին։
Two individuals posing in front of CUIAB signage

Եթե ցանկանում եք շփվել ձեր արտադրական ոլորտի ուրիշ աշխատողների հետ

Կապվեք մեզ հետ, ձեր ոլորտի աշխատանքային համայնքի իրադարձությունների հետ ծանոթանալու, ինչպես նաև ձեր կամ ձեր գործընկերների համար ուսուցում պլանավորելու համար։ Զանգահարեք 916-905-5857։
Two staff members packing tomatoes on a farm

Եթե դուք կորցրել եք ձեր աշխատանքը եւ ուզում եք օգտվել գործազրկության ապահովագրական նպաստներից

Մենք կարող ենք բացատրել ձեզ, ինչպես օգտվել գործազրկության նպաստից, պատասխանել այդ գործընթացի մասին ձեր հարցերին եւ ապահովել ձեր կապը համապատասխան մարմինների հետ, որպեսզի կարողանաք արագ ստանալ ձեզ հատկացվելիք գումարը։ Զանգահարեք 916-905-5857.

Դուք կարող եք նաև զանգահարել Զբաղվածության Զարգացման Բաժին 1-800-300-5616 եւ օգնություն ստանալ ձեր նախընտրած լեզվով։

Anna Marie talking to a male wearing light blue polar shirt holding a pen on his right hand.
Share This